որոնում

Հղումներ

բաժանորդ

Ապագան ձեր ձեռքերում է

Նորություններ


2008թ. հունիսի 30-ից մինչև օգոստոսի 2-ը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երևանում կազմակերպում է «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դպրոց/դասընթացներ։

Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումն ու ուսուցումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների զարգացումը:

Առաջարկվող դասընթացներն են.

Տարածաշրջանային մերօրյա հակամարտությունների պատմաքաղաքական արմատները, ներառյալ պատմական ժողովրդագրության և աշխարհագրության հիմնահարցեր.
Ազգային ինքնություն, ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն.
Ներկա աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ.
Հոգեբանական/տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, PR և հասարակական կարծիքի ձևավորում.
Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածում։
Դասընթացները վարում են քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, պատմության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։ Ամառային դպրոցն անվճար է։

Ուսանողներն ընտրվել են մրցութային սկզբունքով` դիմումում ներկայացված տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա։

Ապագա ծրագրեր

Ամառային դպրոցը ձեզ տալիս է հնարավորություն նորովի մոտենալ գիտելիք ստանալու գործընթացին, այն դարձնելով հետաքրքիր, իմաստալից ու արդյունավետ: Մասնակցեք մեր նոր ընդունելություններին:

մանրամասն

ԼՐԱՀՈՍ


Ուսանողները մեղավոր չեն

Ամառային Դպրոց 2008

Երեկոյան դպրոցի ավարտական վկայականների հանձնում

Ամառային դպրոցի ավարտական վկայականների հանձնումը

Նրանք գրում են...

Լուսանկարներ Դպրոցի այցերից - 2

Լուսանկարներ Դպրոցի այցերից - 1

Երեկոյան Դպրոցի ընդունելությունը

Ղարաբաղի անկախության այլընտրանք

Ազգայինի գիտակցում

Հայտնագործություն

Եզրափակում

Нагорный Карабах посетили будущие политологи

Երկիր Մեդիա

Ուսանողների հանդիպումը ՊՆ Ս. Օհանյանի հետ

Արցախը Ադրբեջանից էլ շուտ է անկախացել

Ararat Center Launches Summer Program

Դիմումները ընդունվեցին

ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Ամառային Դպրոց - 2008